ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության մասնակցությամբ կայացավ Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության մասնակցությամբ կայացավ Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը
28.06.2016 | 15:17

Հունիսի 24-28-ը Մոսկվա և Ռյազան քաղաքներում անցկացվեց Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը համաժողովին ներկայացել էր 4 անդամներով:

Համաժողովի նպատակն էր սերտացնել կապը հայ և ռուս երիտասարդների միջև և համագործակցության նոր ուղիներ մշակել:

Ծրագրի ընթացքում քննարկումներ եղան գլոբալ աշխարհի համատեքստում Հայաստանի և Ռուսաստանի դերի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր-մշակութային կապի և երիտասարդական քաղաքականության բնագավառում երկու երկրների համագործակցության ուղղությունների վերաբերյալ, ներկայացվեցին միջազգային տարածաշրջանային երիտասարդական ծրագրերի և 2017 թ.-ին կայանալիք Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնի նախագծերը:

Հաջորդիվ աշխատանքներ կատարվեցին 3 թեմատիկ խմբերում, որոնցից առաջինում քննարկումներ եղան տնտեսական համագործակցության հեռանկարների, ԵԱՏՄ շրջանակներում փոքր և միջին բիզնեսի ստեղծման և զարգացման վերաբերյալ: 2-րդ թեմատիկ խմբում աշխատանքները հիմնականում առնչվում էին հասարակական դիվանագիտության և երիտասարդական խորհրդարանականության զարգացմանն ու երիտասարդական հասարակական կազմակերպությունների և պետության միջև համագործակցության մեխանիզմներին: 3-րդ թեմատիկ խմբում անցկացված քննարկումները վերաբերում էին պատմամշակութային ժառանգության պահպանմանը և որպես երիտասարդական համագործակցության խորացման միջոցի` միջմշակութային հաղորդակցության զարգացմանը:

Համաժողովի շրջանակներում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Ռուբեն Թովմասյանը ներկայացրեց ՀՀ Երիտասարդական խորհրդարանի ստեղծման պատմությունն ու գործունեությունը, որին հետևեց ռուսական կողմի առաջարկը «Հայ-ռուսական երիտասարդական խորհրդարանական հանձնաժողով» ստեղծելու մասին:

Համաժողովի ավարտին կատարվեց խմբային աշխատանքների արդյունքների ամփոփում և ընդունվեց բանաձև համագործակցության վերաբերյալ:

Դիտվել է՝ 3109

Մեկնաբանություններ